Բաժիններ՝

Nvidia-ի նախկին տնօրենին և ԱՄՆ առևտրի նախարարին կանչել են Սենատ՝ ցուցմունք տալու

Արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպեր արտադրող ամերիկյան հսկա Nvidia-ի արդեն նախկին գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հաջորդ ամիս կանչվել է ԱՄՆ Սենատ՝ ցուցմունք տալու չինական լրտես լինելու մեջ կասկածվող կնոջ հետ իր ենթադրյալ սիրավեպի վերաբերյալ, ինչը հանգեցրեց նրա պաշտոնազրկմանը։

Հուանգը երեկ հրաժարական տվեց՝ տնօրենների խորհրդի որոշումից հետո: «Nvidia-ի տնօրենների խորհուրդն այսօր հայտարարեց նախագահի, գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոններից Ջենսեն Հուանգի հրաժարականի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես», – ասված էր ընկերության տարածած հաղորդագրությունում:

Չինական ենթադրյալ լրտեսի հետ Հուանգի սիրավեպի մասին լուրի հրապարակումից հետո աշխարհի ամենաարժեքավոր ընկերություններից մեկը համարվող Nvidia-ի բաժնետոմսերը կտրուկ՝ 8.6% անկում են գրանցել, ինչի հետևանքով ուրբաթ օրվանից ի վեր ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 500 միլիարդ դոլարով:

Հուանգը, որն Nvidia-ի երեք համահիմնադիրներից մեկն է և 1993 թվականից՝ ընկերության հիմնադրումից ի վեր մինչև երեկ զբաղեցնում էր Nvidia-ի գործադիր տնօրենի պաշտոնը, կիրակի խոստովանել է, որ «հավատարիմ» չի եղել կնոջը: Չորեքշաբթի էլ նա խոստովանել է, որ մեկ այլ սիրավեպ է ունեցել Nvidia-ի գործընկերներից մեկի հետ։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը, որը ևս խոշորացույցի տակ է հայտնվել Nvidia-ի՝ արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպերի՝ Չինաստան արտահանման գործով, նույնպես կանչվել է Սենատի բանկային հարցերով կոմիտե՝ հարցաքննության:

Հուանգին և Լութնիկին Սենատ է հրավիրել սենատոր Թիմ Սքոթը։ «Վերջին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում մեր ազգային անվտանգության և ԱՄՆ կարևոր տեխնոլոգիաների պաշտպանության վերաբերյալ: Ամերիկացի ժողովուրդը արժանի է պատասխաններ ստանալ»,- X-ում գրել է Հարավային Կարոլինայից ընտրված հանրապետական սենատորը։

Սքոթը Հուանգին խնդրել է կամավոր ներկայանալ դեկտեմբերի 3-ին, բայց նաև զգուշացրել է՝ հանձնաժողովը կարող է դատական ծանուցագիր ուղարկել և պարտադրել նրան, որ ցուցմունք տա Սենատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30