Բաժիններ՝

ԱՄՆ-ը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը, բայց hակամարտության կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության անհնար է. Պեսկով

Ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ, բայց հակամարտության կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության անհնար է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է կարգավորմանը, ապա դուք գիտեք, որ ամերիկյան կողմը շարունակում է իր միջնորդական խաղաղարար ջանքերը, մենք բարձր ենք գնահատում դրանք», – ընդգծել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել, անհնար է։

«Անշուշտ, անհերքելիորեն, Ուկրաինայում հակամարտության վերջնական կարգավորումն առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, ով պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել, անհնար է», – ընդգծել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031