Բաժիններ՝

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրություններից առաջ իրեն աջակցություն հայտնելու համար։ Նեթանյահուն ուղերձ է հրապարակել X հարթակում։

«Նախագա’հ Թրամփ, իմ ընկե’ր Դոնալդ, շնորհակալություն Ձեր բացառիկ աջակցության համար։ Իսրայելը Սպիտակ տանը երբեք ավելի մեծ բարեկամ չի ունեցել։ Մենք միասին թույլ չենք տա, որ Իրանի վարչակարգը միջուկային զենք ձեռք բերի։ Շնորհակալություն Ձեր հստակության, քաջության և անսասան աջակցության համար», – նշել է նա հոկտեմբերի 18-ին հրապարակված ուղերձում։

Նեթանյահուն հավաստիացրել է, որ երբ Իրանի կողմից սպառնալիքը վերանա, բենզինի գինը կնվազի։

Նույն օրն ավելի վաղ Truth Social-ի իր էջում ԱՄՆ նախագահն Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ իր լիակատար աջակցությունն էր հայտնել Նեթանյահուին՝ բնութագրելով նրան որպես «ուժեղ, խիզախ, փայլուն» առաջնորդ։

«Ահա թե ինչպիսի գործընկեր է Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում Իսրայելից՝ մի երկրից, որի համար այդքան շատ բան է արել։ Թող այս ուղերձը ծառայի որպես իմ լիակատար և անվերապահ աջակցության արտահայտում Բիբի Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար նրա առաջիկա պայքարում», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա ընդգծել է, որ Նեթանյահուն լավ գործընկեր է եղել Իրանի դեմ պայքարում։

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։ Սրանք երկրում առաջին համապետական ընտրություններն են 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որը սկիզբ դրեց Գազայի հատվածում պատերազմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031