Բաժիններ՝

Մահդիի բանակը կգա Բաշար Ասադին օգնության. Al-Anbar

Քուվեյթի Al-Anbar թերթի փոխանցմամբ՝ Իրաքի շիաների վրա Իրանի գործադրած ճնշումներն արդյունք են տվել: Իրաքի շիաների առաջնորդ Մոքթադ աս-Սադրը որոշել է, որ իրաքյան շիական հիմնական զինված խմբավորում Մահդիի բանակին կթույլատրվի օգնության հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:

Մահդիի բանակում ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների կազմակերպման գործնական հարցերով: Հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Նազիմ ալ-Արաջին:

Նշվում է, որ Սադրը նման որոշում է ընդունել անձամբ Ասադից մի քանի նամակ ստանալուց հետո, որոնցում նա օգնություն էր խնդրում «Ալ-Քաիդայի» զինյալների դեմ պատերազմում:

Թերթի տվյալներով՝ Մահդիի բանակը կազմում է 100.000 զինյալ, որոնցից 40.000-ն ունի մարտական հարուստ փորձ և ուսուցում է ստացել Իրանի տարածքում՝ Իսլամական հեղափոխության պահակազորի ճամբարներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս