Թուրքիան մտադիր չէ խզել Եգիպտոսի հետ իր հարաբերությունները. Բյուլենթ Արընչ

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ խզել Եգիպտոսի հետ իր հարաբերություններն այնտեղ իրականացված ռազմական հեղաշրջման պատճառով.

«Թուրքիան նաև չի պլանավորում կասեցնել Եգիպտոսին ֆինանսական օգնության տրամադրումը: Թուրքիան խոստացել է Եգիպտոսին հատկացնել երկու միլիարդ դոլարի վարկ, և մենք հավատարիմ ենք մեր խոստմանը: Թուրքիան արդեն իսկ հատկացրել է մեկ միլիարդ դոլար: Մնացյալ գումարը մենք կհատկացնենք մոտ ժամանակներս»:

Եգիպտոսում նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո Թուրքիան հայտարարեց, որ չի աջակցում այդ երկրում նմանատիպ գործողություններին: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Մուրսիի գահընկեցությունը նշանակում է հարգանք չցուցաբերել Եգիպտոսի ժողովրդի կամքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031