Թուրքիան մտադիր է ընդգրկվել զենք-զինամթերք արտահանող երկների լավագույն 10-յակում

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը մասնակցել է Նյու Յորքում կայացած «ASKON» թուրք-ամերիկյան 4-րդ գործարար նիստին։ Նա նշել է, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության և արտահանման մեծ կարողություններ ունի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը նաև հայտնել է, որ մտադիր են ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալներով մինչև 2027 թվականն ընդգրկվել աշխարհի առաջատար տասնյակում։

Ըստ նրա՝ Թուրքիան ներկա պահի պահին տեղական արտադրությամբ բավարարում է իր ռազմական կարիքների ավելի քան 80%-ը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ տեխնոլագիական համագործակցությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր է ոչ միայն ռազմական կարևոր տեխնոլոգիաների ձեռքբերման, այլ նաև ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջևառևտրային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930