ԵՄ-ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Նյու Յորքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Փաշինյանը կարևորել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին ԵՄ աջակցությունը, ինչպես նաև երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված օժանդակությունը։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930