Տնտեսված միջոցներից ևս 94 միլիոն 622 100 դրամ կուղղվի Փաշինյանի արտասահմանյան գործուղումներին

Նիկոլ Փաշինյանի լրացուցիչ արտասահմանյան գործուղումների ծախսերի համար ֆինանսական միջոցներն արդեն իսկ չեն բավարարում․ այս մասին ասվում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի ներկայացրած նախագծում։ Իսկ ««ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, վերաբաշխում, ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի n 1910-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագծի ընդունման մասին հարցը ներառված է սեպտեմբերի 24-ի կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

«ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2026թ. պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «1136.ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001. Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման շրջանակներում, կատարել լրացուցիչ արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր, որոնց համար վերոնշյալ միջոցառմամբ նախատեսված ֆինանսական միջոցներն արդեն իսկ չեն բավարարում:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ վարչապետի աշխատակազմի կողմից 2026թ. կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից նվազեցնել 94 622 100 ՀՀ դրամ և նվազեցված ֆինանսական միջոցներն ուղղել 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածին»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի։

Կարդացեք նաև

Նախագծի ամփոփաթերթից էլ տեղեկանում ենք, որ Ֆիննախն առաջարկել է Նախագծին կից հիմնավորմամբ ներկայացնել վերաբաշխվող գումարի հաշվարկ-հիմնավորումները, ինչպես նաև մինչև տարեվերջ վերը նշված նպատակով հավելյալ ծախսային կարիքի գնահատականը։ Փաշինյանի աշխատակազմն արձագանքել է՝ համապատասխան հիմնավորումներն աշխատանքային կարգով ներկայացվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930