Բաժիններ՝

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ, քանի որ դա տնտեսապես նպատակահարմար չէ: Qatar Energy պետական ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող Կատարի տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարել է մերձավորարևելյան այդ երկրի էներգետիկայի պետնախարար Սաադ ալ-Քաաբին։

«Որոշել ենք գազատարները չդիտարկել որպես այլընտրանք՝ ելնելով առևտրային և տեխնիկական չափորոշիչներից»,- նշել է պետնախարարը։

Սաադ ալ-Քաաբին հայտարարել է, որ Կատարը արդեն արտահանում է հեղուկ գազ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլիներ նախ այն գազային վիճակում տեղափոխել գազատարներով, իսկ այնուհետև հեղուկացնել ընդունման տերմինալներում՝ անկախ դրանց գտնվելու վայրից։

«Դա կնշանակեր Կատարում «Հյուսիսային դաշտ» (North Field) հանքավայրի ընդլայնման ծրագրի շրջանակում կառուցվող օբյեկտների կրկնօրինակների ստեղծում։ Տնտեսական տեսանկյունից դա անիմաստ է»,- հավելել է նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930