Մերձավոր Արևելքի ապագան որոշում են Թուրքիան, Իրանը և Իսրայելը

Մոսկվայում կայացել է «Թուրքիա-Իրան. տարածաշրջանային ազդեցության սահմանները» թեմայով քննարկում, որին մասնակցել է նաև «Վալդայ» ակումբի ծրագրերի տնօրեն, տնտեսագիտական պրոֆեսոր Տիմոֆեյ Բորդաչովը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա գնահատականներ է տվել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերաբերյալ և նշել, որ Թուրքիան, Իսրայելը և Իրանն առանձնանում են որպես Մերձավոր Արևելքի ապագա զարգացումները ձևավորող հիմնական դերակատարներ։

Բորդաչովը նաև նշել է, որ այդ հարցը մեծ նշանակություն ունի նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության և հարավային սահմաններին գտնվող պետությունների հետ հարաբերությունների առումով։

Ըստ նրա՝ այս երեք երկրների ազդեցության փոփոխությունը կարևոր է ինչպես ներկայիս միջազգային համակարգը, այնպես էլ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները հասկանալու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930