Բաժիններ՝

Ինչ հիվանդության մասին է հուշում մեզի գույնը

Մեզի գույնով ու խտությամբ կարելի է դատողություններ անել օրգանիզմի առողջական վիճակի մասին: Այս հեղուկ-արտաթորանքը ձևավորվում է մետաբոլիզմի ու նյութափոխանակության արդյունքում: Եվ դրա գույնը, օրգանիզմի «արձագանքն է» ներսում կատարվող փոփոխությունների մասին: Իհարկե, մեզի գույնը կարող է փոփոխվել սննդից, սակայն դա չպետք է պարբերական բնույթ ունենա, իսկ փոփոխությունները չպետք է կտրուկ լինեն:

Առողջ մարդու մեզի գույնը միջին դեղնության է, եթե շեղումները կտրուկ են, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի: Aroxj.am-ը ներկայացնում, թե մեզի որ գույնն  ինչ հիվանդության մասին կարող է հուշել:

Մուգ դեղին գույնը հուշում է ինֆեկցիոն հիվանդությունների առկայության կամ երիկամներում որոշ նստվածքների մասին: Դա նաև կարող է կապված լինել օրգանիզմի ջրազրկման հետ: Հարկավոր է դիմել բժշկի

Բաց դեղին կամ անգույն. կարող է կապված լինել երիկամային անբավարարության մեկնարկային վիճակի, ինչպես նաև շաքարային և ոչ շաքարային դիաբետի հետ:

Կարդացեք նաև

Մուգ կամ շագանակագույն մեզը հուշում է լյարդի հիվանդությունների մասին : Դա կարող է կապված լինել նաև լեղապարկի հիվանդությունների հետ: Դիմեք բժշկի:

Կարմրավուն մեզի գույնը գլոմերուլոնեֆրիտի նշան է՝ դա երիկամների բորբոքում է, որ անհապաղ բուժման կարիք ունի: Սակայն կա մեկ բայց: Եթե նախորդ օրը գազար կամ փոքր-ինչ շատ սխտոր եք կերել, ապա մեզի գույնը կարող է կարմրավուն երանգներ ստանալ: Սակայն եթե գույնը պարբերաբար կարմիր երանգ ունի, ապա անհապաղ դիմեք բժշկի:

Կանաչ երանգը հուշում է լյարդի հիվանդությունների մասին: Հնարավոր է որ ձեզ մոտ դեղնախտ է: Հարկավոր է հետազոտություն անցնել:

Կապույտ մեզը լինում է որոշ գենետիկ հիվանդությունների դեպքում: Հնարավոր է՝ միզուղիներում մանրէային վարակ լինի:

Մուգ հարդագույն մեզը կարող է կապված լինել գեմոլիտիկ անեմիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930