Սերբիայի նախագահն արձակել է խորհրդարանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագրեր է ստորագրել Սկուպշչինայի՝ խորհրդարանի արձակման և հոկտեմբերի 25-ին նոր ընտրությունների նշանակման մասին։

Վուչիչը պաշտոնապես հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

Երկուշաբթի օրը Սերբիայի կառավարությունը դիմել է նախագահին՝ խնդրելով լուծարել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ Սկուպշտինայի (Սերբիայի խորհրդարանի) համար։

Հաջորդ օրը Ալեքսանդր Վուչիչը պետական RTS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ համաձայն է այդ խնդրանքին և չորեքշաբթի օրը պաշտոնապես կհայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930