ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ճեպազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում Արկտիկայի տարածաշրջանում ռազմական գերակշռության հասնելու համար։
«Նման ակտիվությունը (խմբ.՝ ՆԱՏՕ-ի) Ծայրագույն Հյուսիսում, իհարկե, ուղղակի սպառնալիքներ է ստեղծում (խմբ.՝ Ռուսաստանի) անվտանգության համար», – ասել է Զախարովան։

