Բաժիններ՝

«ՔՊ»-ի նոր «նվերը»․ Կենտրոն մեքենայով մուտք գործելու համար կարող է վճար սահմանվել

«Օդում կախված» լուրերի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երևանցիներին տհաճ անակնկալ են մատուցելու։ Այս մասին «Փաստինֆո»ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը՝ նշելով, որ կա մտադրություն վարորդներին չթույլատրել Կենտրոն վարչական շրջան մուտք գործել իրենց մեքենաներով։

«Երևան քաղաքի խցանումների հետ կապված՝ 6 ամիս է՝ ստեղծել էին իրենք մի հիմնարկ, բարձր աշխատավարձով մարդիկ նշանակվել էին գործի, որ 6 ամսվա մեջ աշխատավարձ ստանան երևանցիների հարկերից։ Թե ինչ կատարվեց Երևանում, ինչպես խցանումները քչացան, բոլորը տեսնում են, ոչ մի բան էլ օգուտ չի տվել։

Ըստ որոշ աղբյուրների, «օդում կախված» լուրերի համաձայն՝ նորից երևանցիներին տհաճ անակնկալ է սպասվում։ Փոքրամասնության քաղաքապետն ու «ՔՊ» խմբակցությունը մտադրություն ունեն Կենտրոն վարչական շրջան սեփական մեքենաներով մուտքն արգելել։ Իմաստն այն է, որ մարդիկ սեփական մեքենաներով չգան Երևանի կենտրոն, այլ կանգնեն տարբեր վարչական շրջաններում ու իրենց «բարեփոխված» տրանսպորտով գան Կենտրոն վարչական շրջան»,- ասել է Ստեփանյանը։

Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները կա՛մ ընդհանրապես կարգելեն, կա՛մ էլ մեծ գումար կսահմանեն Կենտրոն վարչական շրջան մեքենայով մուտք գործելու համար։

«Սա «ՔՊ»-ի նոր նվերն է, իրենք այսօր արդեն անոնսը տվել են, որ տհաճ անակնկալ է սպասվում։ Մենք երևանցիներին կարող ենք ասել, որ ոչ մի բան էլ չի օգնելու, դրա վառ օրինակն է 160 հազար դրամով կարմիր գծերի թանկացումը, դրա հակառակն եղավ այն, որ 160 անգամ խցանումներն ավելացան։ Իրենք ուղղակի մտադիր են մարդկանց վատ դրության մեջ դնել, գումարներ բարձրացնել, մուտքի համար գումար սահմանել, որ կարողանաք մուտքի համար այդ տարեկան գումարը վճարել, նոր մեքենաներով մտնել Կենտրոն»,- ասել է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծմանը, ապա Ստեփանյանը նշել է.

«Ստեղծված հիմնարկի տնօրենը Ավինյանի բարեկամն է, վարչական շրջանի ղեկավարներից բարեկամները մանկապարտեզների տնօրեններն են, իրենց ասած ԽԾԲ-ները նոր թափ են հավաքում «ՔՊ»-ի իշխանության օրոք։ Իհարկե, մասնագետ չի։ Երևանի քաղաքապետարանում շատ-շատ քչերն են, որ իրենց մասնագիտությամբ են պաշտոններ զբաղեցնում։

Կարևորը պարգևավճարներն ու բարձր աշխատավարձները տեղ հասնեն։ Ինչպես բոլոր նախագծերը՝ իրենց՝ Աջափնյակի մետրոյից սկսած, ճոպանուղուց վերջացրած, այս նորաբաց, թանկ վճարվող իրենց կենտրոնը շատ կարճ կյանք կունենա ու վերջում կասեն՝ չստացվեց, նորից փորձենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930