Ինչո՞ւ են հայհոյանք դնում զինծառայողների քնի համար և ինչո՞ւ են նրանք քնում դիրքում․ Սեյրան Օհանյան
Բանակում արատավոր երևույթների դեմ պայքարի պատասխանատվությունը սկսվում է պաշտպանության նախարարից և գլխավոր շտաբի պետից. Սեյրան Օհանյանը` բանակում հաճախ կրկնվող դժբախտ դեպքերի մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հիշեցնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը եթե նախկինում զորային կառույցի հրամանատարն էր, ՔՊ-ի օրոք դարձել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
«Պատասխանատվության աստիճանն ու զգացումն այլ պետք է լինի։ Ես չեմ ասում՝ իմ ժամանակ ամեն ինչ իդեալական է եղել, թերություններ չեն եղել, բայց իմ ժամանակ չէիք կարող տեսնել, որ ես գլխավոր շտաբի պետին հանձնարարեմ, որ ինչ-որ շինության համար գնա, այնտեղ սպասի, նախարարը գա, ինքը զեկուցի։ Այսօր մենք գլխավոր շտաբի պետին անընդհատ տեսնում ենք ինչ-որ տեղ սերժանտի պես նախարարին զեկուցելիս»,–դատարանի բակում ասաց նա։
Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ռազմավարական անվտանգության առումով այլ նշանակություն ունեն։

