Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Թեհրանը ողջունել է Իրանի և Ռուսաստանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, որը կարող է կայանալ հոկտեմբերին Թուրքմենստանի Ավազա քաղաքում անցկացվելիք համաժողովի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Աշխաբադում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին։

«Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ավազայի համաժողովին մասնակցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հանդիպումը մեզ համար նշանակալի իրադարձություն է, և մենք ջերմորեն ողջունում ենք այն, սակայն դա կախված կլինի նման քաղաքական հանդիպումների համար նախատեսված ժամանակացույցից և հատկացված ժամանակից»,- ասել է Ռուզբեհանին։

Ըստ դեսպանի՝ կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Իրանի և Ռուսաստանի ղեկավարները կարող են հանդիպել՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը։ Նա հստակեցրել է, որ դա վերաբերում է նաև համաժողովին մասնակցող այլ երկրների ղեկավարներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31