Վրեժի գուրուներ, ասեք, հուշեք, ե՛ս ո՞նց վրեժ լուծեմ ձեզնից իմ մինուճարի, իմ արևի, հազարավոր մարած արևների համար. Ալիսա Գևորգյան

44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված զինծառայող Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը գրում է. «Վրեժի գուրուներ, հուշեք, մի խորհուրդ տվեք՝ իսկ ե՛ս ո՞նց վրեժխնդիր լինեմ ձեզնից, եթե չունեմ բռնազավթած իշխանություն, «ֆաս» հրամանով մարդկանց ընտանիքների վրա հարձակվող, անչափահաս երեխաներին տեռորի ենթարկող անձնական օգտագործման իրավական համակարգ՝ դիմակավորված կինոյի տղերքով: Դուք ազգափրկիչ, սրբազան վրեժխնդրության անվան տակ ձեր կոպեկն եք քերում մարդկանցից, որոնց հանդեպ ատելությունն ու չարությունը մեր կյանքը վերածեց դժոխքի: Ասեք, հուշեք, ե՛ս ո՞նց վրեժ լուծեմ ձեզնից իմ մինուճարի, իմ արևի, հազարավոր մարած արևների, ամեն րոպե թարմացվող ցավի համար: Վրեժի, ատելության հարցում դուք անգերազանցելի եք, ասեք, բա ձե՛զ ինչ անենք, ինչ ասֆալտների փռենք, որ անարդարության ու անբարոյականության էս ճահիճում չխելագարվենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31