Մենք դեռ կանդրադառնանք, թե Փաշինյանը քանի մասնավոր սեփականություն է խլել. Նարեկ Կարապետյան

ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում իշխանական «Սիվիկ» կայքն «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է խմբակցությունն արձագանքում, երբ Փաշինյանը գործածում է «Կտրիճ Ներսիսյան» անձնանունը, սակայն լռում, երբ նա իրենց անվանում է «պատերազմի» կուսակցություն և ո՞րն է «Ուժեղ Հայաստանի» տեսլականն Ադրբեջանի հետ հերթական բանակցությունների ռաունդում, երբ սեղանին դրված է անկլավների հարցը։

«Առաջին հարցը․ եկեղեցու հետ կապված հարցը կրոնական հարց է, իսկ ձեր մյուս նշած պնդումը հիմք չունեցող քաղաքական պնդում է,- արձագանքեց Նարեկ Կարապետյանը՝ հիշեցմամբ, որ ԱԺ-ն քաղաքական հարթակ է,- Մենք բողոքի ձայն ենք բարձրացնում այն ժամանակ, երբ քաղաքական հարթակն օգտագործում են ոչ քաղաքական ու Սահմանադրությամբ արգելված երևույթների բարձրաձայնման, այսինքն՝ եկեղեցու գործերի մեջ խառնվելու, մեր հոգևոր արժեքներին խփելու․․․»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցության մասին հարցին, ապա, ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ ամենից առաջ Ադրբեջանը դելիմիտացիայի արդյունքում պետք է վերադարձնի հարյուրավոր հեկտարներ՝ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում՝ 1000-ավոր հեկտարներ։

«Դա է հիմնական ցուցիչը․ իրենք պատրա՞ստ են իրական երկարաժամկետ երաշխավորված խաղաղության, թե՞ ոչ, թե՞ ուղղակի ինչ կարողանում՝ ստանում են»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Արձագանքելով լրագրողներից մեկի այն արձանագրմանը, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից նշել է՝ ՀԷՑ-ն անընդհատ չի կարող լինել պետական, Նարեկ Կարապետյանը նկատեց․

«Երկար կարելի էր լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, որ երկրի սեփականությունն է երկաթուղին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրն է սեփականատերը՝ երևի մոռանալով, թե քանի՞ սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել, ու ի՞նչ խնդիրների է դա բերելու մեր երկրի զարգացման հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31