Հավանական է, որ ապաշրջափակման կոնտեքստում միայն TRIPP-ը բացվի, ու բերի ՀՀ նոր բլոկադայի ձևաչափի

«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ եթե իրականացվի միայն ԹՐԻՓՓ-ի նախագիծը և ամբողջական ապաշրջափակում Հարավային Կովկասում տեղի չունենա, ապա ՀՀ-ի շահը կկազմի մոտավորապես տարեկան 23 միլիոն դոլար:

«Սա մեծ թիվ չի: Եթե ընդհանուր ապաշրջափակում տեղի ունենա Հարավային Կովկասում, ապա այդ թիվը տարեկան կտրվածքով կաճի մինչև մոտավորապես 388 միլիոն դոլար: Իսկ, օրինակ, ԹՐԻՓՓ-ի դեպքում Ադրբեջանը կստանա տարեկան մոտ 230 միլիոն դոլար, իսկ ընդհանուր ապաշրջափակման դեպքում՝ 329 միլիոն դոլար:

Այսինքն, եթե մեր դեպքում տարբերությունը 16 անգամ է, ապա այստեղ մոտ 1.4 անգամ»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ միայն ԹՐԻՓՓ-ը բավարար չէ Հարավային Կովկասի համար, և Հայաստանին պետք է ելք դեպի Միջերկրական ծով և Պարսից ծոց, այս դեպքում անհրաժեշտ է այլ հաղորդակցությունների բացումը՝ մասնավորապես երկաթգիծը, որը դեռ օրակարգում չէ:

«Եթե բոլորը կողմերը շահագրգռված են, որ խաղաղություն լինի, ապաշրջափակում լինի, ապա ինչո՞ւ ենք կենտրոնացել միայն ԹՐԻՓՓ-ի շուրջ, տարածաշրջանում կան նաև այլ ճանապարհներ»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը՝ շեշտելով, որ հավանական է՝ ապաշրջափակման կոնտեքստում իրականացվի միայն ԹՐԻՓՓ-ը, ինչը կբերի ՀՀ-ի բլոկադայի:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31