Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Մոսկվայում երկրի դեսպանին։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայության հայտարարության մեջ։
Որոշումը պայմանավորված է Մոլդովայի տարածքում հարվածային անօդաչու թռչող սարքի կործանման միջադեպով, որի համար Քիշնևը պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է միջադեպը։

