Ռիհաննան Թուրքիայում շահել է իր անվան հետ կապված դատական հայցը
Բարբադոսցի աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննայի ընկերությունը հաղթանակ է տարել թուրքական դատարանում՝ ընդդեմ իր անվան ապօրինի և առանց թույլտվության օգտագործման։
Դատարանը որոշել է ամբողջությամբ չեղարկել և անվավեր ճանաչել «RIANNA» ապրանքանիշի գրանցումը, որը կատարվել էր թուրքական ընկերության կողմից՝ երգչուհու անվան մեջ ընդամենը մեկ տառի փոփոխությամբ։
Դատական գործընթացում Ռիհաննայի փաստաբանները շեշտել են երգչուհու համաշխարհային ճանաչումը և փաստել, որ մեկ տառի տարբերությունը բավարար չէ ապրանքանիշերը տարանջատելու համար և սպառողների շրջանում շփոթություն է առաջացնում։
Թեև պատասխանող կողմը պնդում էր, որ «Rianna» բառն արաբական ծագում ունի և նշանակում է «անուշահոտություն», դատարանը մերժել է այդ փաստարկը և բավարարել երգչուհու հայցը։ Այս որոշումը համարվում է նախադեպային՝ միջազգային աստղերի հեղինակային և ապրանքանիշային իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

