Բաժիններ՝

Ջաննի Ինֆանտինոն՝ կրկին քննադատության թիրախում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն կրկին քննադատության թիրախում է հայտնվել։ Երեք կոնֆեդերացիաներ՝ ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը և ԱՖԿ-ն, համատեղ նամակում հայտարարել են՝ ֆուտբոլը «ոչ մի անհատի սեփականությունը չէ»։

«Ֆուտբոլում ղեկավարությունը սեփականություն չէ։ Խոսքը իշխանությունը ձեռքերում պահելու կամ այն պահպանելու պահանջ ներկայացնելու մասին չէ», – գրված է համատեղ նամակում։

«Երբ վստահությունը խախտվում է խաբեության միջոցով, երբ որևէ անհատ իրեն վեր է դասում այն հավաքականից, որն իրեն լիազորել է, նշանակում է՝ նա հրաժարվել է իրեն վստահված պարտականությունից», – հավելել են կոնֆեդերացիաները։

ՖԻՖԱ-ն հուլիսի վերջին ներկայացրել էր նոր նախաձեռնություն, որով առաջարկվում էր ստեղծել առևտրային կառույց՝ FIFA Forward Enterprise (FFE), և մասնավոր ներդրողներին վաճառել դրա բաժնեմասը։ Սակայն նախաձեռնությունը բախվեց կոշտ դիմադրության։

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) այն որակեց որպես «կուլիսային և ոչ թափանցիկ գործարք» և հայտարարեց, որ կորցրել է վստահությունը ՖԻՖԱ-ի ղեկավարության նկատմամբ։ Ծրագիրը քննադատեցին նաև մի շարք ազգային ֆեդերացիաներ և մայրցամաքային կոնֆեդերացիաներ։

Քննադատությունների ալիքից հետո ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց, որ հրաժարվում է նախաձեռնությունից։ Այդուհանդերձ, սկանդալը շարունակվեց․ նրա հրաժարականի պահանջներով հանդես եկան ինչպես ֆուտբոլային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ, այդ թվում՝ աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31