Ինչի՞ համար են դատարաններում «ժուչոկներ» տեղադրել

Շուրջ 20 օր առաջ Factor.am-ը գրել էր, որ հուլիսի սկզբին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գիշերը մուտք են գործել Երևանի մի քանի դատարաններ, ծառայություն իրականացնող կարգադրիչներին հորդորել դուրս գալ և ինչ-որ գործողություն են իրականացրել։ 

«Թե քանի դատարանում են եղել, մեզ հստակ հայտնի չէ, սակայն տեղեկություն ունենք, որ գործողություններ իրականացվել են առնվազն Երևանի քրեական դատարանի նստավայրերում, Վարչական դատարանում և Վճռաբեկում»,- գրել էր կայքը:

Եվ թեպետ Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը հերքել էր տեղեկությունը, իսկ ԱԱԾ-ից էլ գրավոր հարցում էին պահանջել՝ բնականաբար չպատասխանելու կամ ոչինչ չասող պատասխանի ակնկալիքով, ակնհայտ է, որ դատական համակարգի վերակազմավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սպասումները, որոնք բարձրաձայնվել էին Դատախազության օրվա միջոցառման իր ելույթում ու դրանից հետո՝ ճեպազրույցների ժամանակ, ինչ-որ կերպ պետք է իրականացվեն:

Իրականում հաստատելու կամ հերքելու բան էլ չկա, որովհետև ինչպես յուրաքանչյուր բան, այնպես էլ սա այնքան փնթի էին արել, որ ողջ դատական համակարգում տևական ժամանակ դրա մասին էին խոսում, ներառյալ՝ դատարանների կարգադրիչներն ու մաքրուհիները:

Կարդացեք նաև

168.amի տեղեկություններով՝ իրականում դատարաններում գործողությունները հեռուն գնացող նպատակ ունեն: Պետք չէ շատ խելացի լինել, որ հասկանաս՝ դատավորների սենյակներում ձայնագրող սարքեր՝ «ժուչոկներ» են տեղադրել, իսկ դրանք արվել են դատավորներին զտելու հիմքեր ապահովելու համար:

Խնդիրն այն է, որ գոյություն ունեն ազատման ենթակա դատավորների՝ մոտ 30 հոգանոց ցուցակներ: Դժվար չէ կռահել, որ սրանք այն դատավորներն են, որոնք կա՛մ պատվեր չեն կատարում, կա՛մ շատ դժվար են մտնում դրա տակ: Իսկ նրանցից ազատվելը հեշտ չէ: Նրանց չես կարող կանչել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) կամ SMS ուղարկել ու ասել՝ դիմում գրի՛ր, ազատվի՛ր: Եթե դատավորը կաշառակեր չէ, առաջնորդվում է օրենքով ու սեփական ներքին համոզմունքով, որի հիմքում փաստեր ու ապացույցների համակցություն է դրված, նրան չես կարող ուզածդ ժամանակ ազատել:

Իսկ այդպիսի դատավորներին հպատակեցնելու համար ինչ-որ բան պետք է գտնել, որևէ կոմպրոմատ կամ մի անմեղ զրույց, որի տակ ցանկության դեպքում կարելի է «մեծ մեղքեր» փնտրել ու գտնել:

Հենց դրա համար էլ դատավորների աշխատասենյակներում «ժուչոկներ» են դրվել: Դատական համակարգում հիմա զգույշ են, շատ զգույշ: Շատ դատավորներ թեպետ արդեն զզվել են համակարգում տիրող վիճակից ու հաճույքով այլ, շատ ավելի բարձր վարձատրվող ու քիչ սթրեսային աշխատանքի կտեղափոխվեին, բայց սկզբունքորեն չեն լքում դատական համակարգը ու հատկապես՝ չեն լքի իշխանության պահանջով, դրդմամբ կամ կոմպրոմատային մամլիչի տակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031