Ռուսաստանի և Չինաստանի հետ խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրում․ Իրանի արտգործնախարար

Ռուսաստանի և Չինաստանի հետ խորհրդակցությունները շարունակական ու անընդհատ բնույթ են կրում, մենք կանոնավ կերպով խորհրդակցում ենք Չինաստանի և Ռուսաստանի մեր ընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ այսօրվա օրը նույնպես լավ հնարավորություն է ընձեռնել Վան Իի և Լավրովի հետ հանդիպումների ընթացքում ավելի մանրամասն քննարկումներ ծավալելու համար։

Նա հայտնել է, որ քննարկվելու են նաև միջնորդ հանդիսացող Պակիստանի նախաձեռնություններն ու առաջարկները, հավելելով, որ խնդիրը միջնորդը չէ, այլ ԱՄՆ-ի մոտեցումները։

«Իրանն ապացուցել է, որ չի ընկճվի ամերիկյան ճնշումների առաջ։ Մենք չենք վախենում սպառնալիքներից և չենք ենթարկվում ճնշումներին։ Մենք ունենք սկզբունքային քաղաքականություն և հավատարիմ ենք մնալու դրան։ Իրանցի ժողովրդի պաշտպանությունն ու Հորմուզի նեղուցում Իրանի շահերի պաշտպանությունը մեր սկզբունքներից են։

Մենք շարունակելու ենք մեր քաղաքական գիծն այնքան ժամանակ, քանի դեռ իրանցի ժողովրդի նպատակներն ու օրինական պահանջները չեն իրականացվել»,- նշել է Արաղչին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031