Գերասիմովը ստուգել է` ինչպես է «Արևմուտք» զորախումբն իրականացնում մարտական առաջադրանքները
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստուգել է` ինչպես է «Արևմուտք» զորախմբավորումն իրականացնում մարտական առաջադրանքները։ Զորախմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլևը հանդես է եկել զեկույցով և ներկայացրել իրենց պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:
Այնուհետև Գերասիմովը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է Դոնբասի և Նովոռոսիայի ազատագրումը, հարձակումն իրականացվում է բոլոր ուղղություններով։
Երրորդ բանակը, հարձակվելով Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ, ազատագրել է Պիսկունովկան, դուրս է եկել Նիկոլաևկայի մատույցներ։
Ռուսական վերահսկողության տակ է անցել Լենին բնակավայրը, ավարտվում է Շևչենկոյի, Կրասնոյարսկի և Սվետլովոյի ազատագրումը։
«Արևմուտք» խմբավորումը խափանել է Ուկրաինայի զինված ուժերի` Կուպյանսկի արևմտյան հատվածը ճեղքելու և Ռուսաստանի զինված ուժերին Օսկոլի արևելյան ափ մղելու փորձերը։
«Արևմուտքի» ուժերը ոչնչացնում են հակառակորդի կազմավորումները Սվյատոգորսկում և Շչուրովոյում։

