Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին, որը կկայանա սեպտեմբերին Հնդկաստանի մայրաքաղաքում: Այս մասին ТАСС-ին հայտնել է իրանական աղբյուրը։
«Նախագահ Փեզեշքիանը կմասնակցի BRICS գագաթնաժողովին։ Հաստատվել է. Իրանի նախագահը կմեկնի Նյու Դելի», – ընդգծել է նա։
BRICS-ի 18-րդ գագաթնաժողովը կկայանա Նյու Դելիում 2026 թվականի սեպտեմբերի 12-13-ը։ Համաժողովի հիմնական թեման կլինի «Դիմակայունության, նորարարության, համագործակցության և կայուն զարգացման ամրապնդումը»։

