ԱՄՆ-ն ավարտել է Իրանի վրա գիշերային հարվածների յոթերորդ անընդմեջ շարքը

Ամերիկյան զորքերը ավարտել են Իրանի վրա հերթական՝ անընդմեջ յոթերորդ, գիշերային հարվածների շարքը։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հարվածներ է հասցրել դիտարկման օբյեկտներին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքին, ստորգետնյա զենքի պահեստներին և ծովային օբյեկտներին։ Ամերիկյան զորքերն օգտագործել են կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր և ռազմանավեր, ինչպես նաև այլ միջոցներ։

Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է Իրանին պատասխանատվության ենթարկել գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումով՝ միաժամանակ ապահովելով իրանական նավահանգիստների լիակատար ռազմածովային շրջափակումը։

Ավելի քան 50 000 ամերիկացի զինծառայողներ գործում են Մերձավոր Արևելքում և մնում են զգոն, մարտունակ և պատրաստ՝ մարտական միջոցներ կիրառելու համար»,- նշել են ԱՄՆ բանակում։

Ինչպես հաղորդում է Fars-ը, հարձակման են ենթարկվել իրանական Հորմոզգան և Լարեկ կղզիները, ինչպես նաև Խուզեստան նահանգի Օմիդիե քաղաքը։

Հորմոզգանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 8-ը վիրավորվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031