Լեհաստանի նախագահն արգելափակել է նույնասեռական միությունները թույլատրող օրենքը
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին չի ստորագրել «մերձավոր անձի կարգավիճակի» մասին օրինագիծը, որի համաձայն՝ երկրում կարող էին օրինականացվել նույնասեռականների միությունները։
«Այժմ անցնեմ այն օրենքներին, որոնք չեն ստացել իմ համաձայնությունը և որոնց համար ես պետք է դիմեմ նախագահի վետոյի իրավունքին։ Դրանք երկուսն են։ Մերձավոր անձի կարգավիճակի և համատեղ բնակության պայմանագրի մասին օրենքը, ինչպես նաև այն օրենքը, որը պարունակում է ներածական դրույթներ», – հայտնել է Նավրոցկին X-ում իր գրասենյակի էջում հրապարակված տեսաուղերձում։
«Այս օրինագծերը ստեղծում են ընտանեկան իրավունքում նոր ֆորմալացված ինստիտուտ՝ իրավունքների լայն շրջանակով, որոնք մոտ են ամուսինների իրավունքներին։ Բացվում է այլ անվանմամբ ամուսնության իրավական ճանապարհ՝ առանց պարտականությունների ամբողջական ցանկի, որոնք նախատեսվում են ամուսնության կնքմամբ», – ընդգծել է Նավրոցկին։ «Որպես սահմանադրության երաշխավոր՝ ես չեմ կարող հավանություն տալ այն որոշումներին, որոնք կհանգեցնեն ամուսնության հատուկ կարգավիճակի կորստին, որը սահմանադրության 18-րդ հոդվածում նկարագրված է որպես տղամարդու և կնոջ միություն և գտնվում է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության ու հոգածության ներքո», – հավելել է նա։

