Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել
Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք` shamshyan.com–ը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, աղջիկն անզգուշաբար ընկել է 6-րդ հարկից։

