Էդ ի՞նչ է արել Ծառուկյանը, որ քիչ է մնում ուղղաթիռներով իջնեին նրա տուն. Արման Աբովյան

Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը:

Ավելի ուշ նա գրել էր՝ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիրներն այսօր կատաղի ճնշումների են ենթարկվում:

«Ֆաշիզմի դրսևորում է, երբ իշխանությունը ոչ թե փորձում է լռեցնել, այլ չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին: Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, այդ գործողության հիմնական նպատակը՝ փորձել ջարդել պայմանական ընդդիմությանը»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա միայն Գագիկ Ծառուկյանի խնդիրը չէ, սա բոլորին է վերաբերում, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն:

Կարդացեք նաև

Իսկ այն, ինչ այսօր է տեղի ունեցել, Արման Աբովյանի խոսքով, անակնկալ չի ոչ ԲՀԿ-ի, և ոչ էլ Գագիկ Ծառուկյանի համար:

«Էդ ի՞նչ է արել Ծառուկյանը, որ որոշել են առավոտ 7-ին ավտոմատավորներով, քիչ է մնում՝ ուղղաթիռներով իջնեն, ի՞նչ է արել, շատ հետաքրքիր է»,- հարցադրում արեց Արման Աբովյանը՝ հավելելով, որ Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել ՀՀ սահմանադրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031