Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն հայտարարել է հրաժարականի մասին, որը նաև հանգեցրել է կառավարության հրաժարականին։ Ար որոշման մասին Մունտեանուն հայտնել է X հարթակում գրառմամբ։

Մունտեանուն, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2025 թ. նոյեմբերից, իր որոշման մասին հստակ բացատրություն չի տվել։

«Այսօր իմ վարչապետական ​​ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», – գրել է նա։

Մունտեանուն հավելել է, որ կշարունակի ծառայել իր երկրին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս քայլը մարտահրավեր է նախագահ Մայա Սանդուի և նրա իշխող եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցության» (PAS) համար։

Մոլդովայի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ Սանդուն խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանական խմբերի հետ, այնուհետև կառաջադրի վարչապետի թեկնածու։

62-ամյա Մունտեանուն նշանակվել է վարչապետի պաշտոնում 2025 թ. սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում PAS-ը հաղթանակ տարավ ռուսամետ մրցակցի նկատմամբ և ստացավ նոր մանդատ՝ Մոլդովայի` Եվրոպական միությանն անդամակցելու ուղին շարունակելու համար։

Դրանից առաջ Մունտեանուն մոտ 20 տարի աշխատել է Մոլդովայից դուրս, այդ թվում՝ Համաշխարհային բանկում։

Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Մոլդովայում կառավարական ճգնաժամ է սկսվել պետական ​​ձեռնարկություններում աշխատանքի ընդունման գործընթացում չարաշահումների, աշխատակիցներին անհիմն վճարումների և այլ խախտումների բացահայտումներից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031