Լիլիթ Մակունցը հրաժարվել է ԱԺ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից. «Հրապարակ»
Լիլիթ Մակունցը հրաժարվել է ԱԺ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից:
Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Մակունցը խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի։
ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի` թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանի հավակնություններով: Ենթադրում են, որ Փաշինյանը Մանավազյանի միջոցով որոշել է կամակատար ունենալ, որպեսզի անձամբ ղեկավարի խմբակցությունը, գրում է թերթը։

