Բաժիններ՝

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում ասել է, որ շնորհավորել է ձեռնարկատեր Իլոն Մասկին տրիլիոնատեր դառնալու կապակցությամբ:

Թրամփը նշել է, որ չի զրուցել Մասկի հետ, սակայն երկտող է ուղարկել։

«Ես նրան գրել եմ. «Շնորհավորում եմ, շատ լավ է»», – ասել է Թրամփը։

Նա նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ, սակայն իրենց միջև տարաձայնություններ են եղել, քանի որ վարչակազմը մերժել է նախաձեռնությունը, որով պետք է բոլոր ամերիկացիներին պարտադրվեր անցնել էլեկտրական մեքենաների։

«Իլոնը դրանից ոգևորված չէր։ Եվ ես կարող եմ հասկանալ դա։ Բայց նա լավ է», – ասել է Թրամփը։

Մասկը, որ աշխարհի ամենահարուստ մարդն է, տրիլիոնատեր էր դարձել հունիսի 12-ին իր SpaceX ավիատիեզերական ընկերության հրապարակային առաջարկի (IPO, Initial Public Offering) շնորհիվ, որի արդյունքում վաճառքի էր հանվել 555,6 միլիոն բաժնետոմս, և ընկերության արժեքը գնահատվել էր 2 տրիլիոն դոլար։

Սակայն հունիսի 24-ին Մասկը զրկվեց տրիլիոնատիրոջ կարգավիճակից SpaceX-ի բաժնետոմսերի գնի անկման պատճառով։ Իրական ժամանակում թարմացվող Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի վերջին տվյալներով՝ Մասկի զուտ կարողությունը հուլիսի 3-ի դրությամբ կազմում է 992 միլիարդ դոլար։

Forbes ամսագրի տվյալներով՝ Մասկի զուտ կարողությունը 2025 թվականին կազմել է 342 միլիարդ դոլար՝ 2024 թվականի 195 միլիարդ դոլարի համեմատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031