Բելգիան արագացնում է Նորվեգիայից և Գերմանիայից 3,1 միլիարդ եվրոյի ՀՕՊ համակարգերի գնումը
Բելգիան նախատեսում է նորվեգական Kongsberg ընկերությունից գնել NASAMS ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի 10 արձակման կայանք, ինչպես նաև մերձակա հակաօդային պաշտպանության 20 Skyranger համալիր, որոնք արտադրում է գերմանական Rheinmetall-ը։ Հնարավոր գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 3,1 միլիարդ եվրո, հինգշաբթի Reuters գործակալությանը հայտնել է բելգիացի պաշտոնյան։
Նա նշել է, որ գնման ծրագրերը դեռևս սպասում են Բելգիայի նախարարների խորհրդի հավանությանը, որը կարող է ստացվել արդեն այս շաբաթ։ Համաձայնեցման դեպքում պայմանագրի մասին հայտարարությունը կարող է հնչել հաջորդ շաբաթ Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Պաշտոնյան հստակեցրել է նաև, որ Բելգիան ձգտում է երկու գնումներն էլ իրականացնել Նիդերլանդների հետ գործող շրջանակային համաձայնագրերի միջոցով՝ համակարգերի մատակարարման և ներդրման գործընթացն արագացնելու համար։

