Հիմնականում երկրի սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները կզրկվեն ընտրելու իրավունքից

Համապետական (խորհրդարանական) ընտրություններին և հանրաքվեներին այսուհետ կկարողանան քվեարկել միայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (կամ արտահերթ ընտրություններից 28 օր առաջ) մշտապես բնակվել են հանրապետությունում։ Այսինքն՝ նշված դրությամբ (ընտրությունների օրվանից 48 կամ 28 օր առաջ) երկրում գտնվել են կես տարուց ավելի (նախորդող 365 օրերից 183-ը)։ Այս մասին հուլիսի 1-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Ընտրական օրենսգրքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Օրենսդրական փաթեթը հեղինակել են կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։

«Ընտրական իրավունքը չի կարող լինել լոկ ձևական՝ զուտ քաղաքացիության փաստով պայմանավորված, այն պետք է հիմնված լինի պետության հետ մարդու իրական սոցիալական կապի վրա։ Քաղաքացին կարող է մասնակցել պետության համար կարևորագույն որոշումների կայացմանը միայն այն դեպքում, եթե նրա կենսական շահերի կենտրոնը գտնվում է տվյալ երկրում»,- իր դիրքորոշումը պարզաբանել է պատգամավորը։

Որոշակի քննարկումներից հետո օրենսդրական այս նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031