Բաժիններ՝

«Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչը․ վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվեր Ղ․-ի վարած «Howo» մակնիշի ինքնաթափը և 56-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031