Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։
Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ կապակցված, խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այդ ապագան։
Ես այստեղ եմ նաև ԵՄ-Ադրբեջան գործընկերությունը խորացնելու համար։ Առևտրից մինչև տրանսպորտ, էներգիայից մինչև տնտեսություն»,-գրել է ֆոն դեր Լայենը։
Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի նաև Հայաստան։
Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

