Բաժիններ՝

ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային համաձայնագիրը, ըստ որի ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր չեն գործի, իսկ եվրոպական ապրանքների նկատմամբ գործի 15 տոկոս մաքսատուրք:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համաձայնագրի ուժի մեջ մտնելը դրական է համարել անդրատլանտյան առևտրի համար:

«Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ արդյունաբերական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը։ Սա լավ լուր է տրանսատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն։ Ավելի շատ ընտրություն։ Ավելի լավ գներ ԵՄ բիզնեսների և սպառողների համար», – գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Նա հավելել է՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը հիշեցնում է այն մասին, որ տրանսատլանտյան հարաբերությունները մնում են «աշխարհում ամենաարժեքավորը»:

Համաձայնագրով ԵՄ-ն պարտավորվում է նաև մինչև 2028 թվականը Միացյալ Նահանգներից գնել 750 միլիարդ դոլարի էներգառեսուրսներ:

Եվրախորհրդարանը ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի վերաբերյալ օրինագիծը հաստատել էր հունիսի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր ԵՄ-ից, որ համաձայնագիրն ուժի մեջ մտնի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ անկախության օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031