ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե

Ամերիկյան մոտ 5 հազար ինքնաթիռ է օդ բարձրացել Եվրոպայի ավիաբազաներից Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակում, ինչը վկայում է, որ Եվրոպան մնում է Վաշինգտոնի կարևոր ռազմական դաշնակիցը: Այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

«Եթե նայեք ընդհանուր պատկերին, ապա երևում է, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները: Դա հանգեցրել է այն բանին, որ 4 հազար, գուցե նույնիսկ ընդհուպ մինչև 5 հազար ամերիկյան թռիչքներ են իրականացվել Եվրոպայի օդանավակայաններից՝ «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակում», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ռյուտեն վստահություն է հայտնել, որ «Եվրոպան կրկին խոշոր հարթակ է Միացյալ Նահանգների ուժի դրսևորման համար»:

Նա ընդունել է, որ «ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն հիասթափված է առանձին դեպքերից, երբ եվրոպացիները միշտ չէ, որ կատարել են» երկկողմ համաձայնագրերը: «Ես չեմ ասում, որ այդ  առանձին դեպքերը, որոնք հիասթափություն են առաջացրել, գոյություն չունեն, բայց ընդհանուր առմամբ պատկերը շատ դրական է», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031