Բաժիններ՝

Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել

Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին կրիպտոարժույթների հետ կապված գործարքներից ստացել է ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ նախագահի ֆինանսական հայտարարագրում, որը հրապարակվել է հունիսի 30-ին։

ԱՄՆ կառավարության էթիկայի վարչության կայքում հրապարակված 927 էջանոց փաստաթղթի համաձայն՝ Թրամփը մոտ 500 միլիոն դոլար է վաստակել World Liberty Financial ընկերության կողմից իրականացված կրիպտոարժույթի վաճառքից։ Ընկերությունում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում նրա որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը։

ԱՄՆ նախագահը նաև շուրջ 600 միլիոն դոլար է ստացել $TRUMP թվային արժույթի վաճառքից ստացված վճարումների տեսքով։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը մի քանի միլիոն դոլարի եկամուտ է ստացել իր անունը կրող ժամացույցների, սպորտային կոշիկների և տարբեր տեսակի օծանելիքների վաճառքից։

Հունիսին Reuters գործակալությունը հրապարակել էր գնահատականներ, որոնց համաձայն՝ Թրամփի ընտանիքը ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի սկզբից ի վեր կրիպտոարժույթների հետ կապված մի շարք նախագծերից ստացել է առնվազն 2,3 միլիարդ դոլարի եկամուտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031