Թուրքիան աշխարհում 5-րդն է քամու և 10-րդը՝ արևային էներգիայի արտադրությամբ

Ամերիկյան «BloombergNEF» (BNEF) ընկերության հետազոտական և վերլուծական ստորաբաժանումը զեկույց է հրապարակել Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ զեկույցի՝ ակնկալվում է, որ Թուրքիան 2026–2035 թվականներին կգործարկի ընդհանուր առմամբ 25 գիգավատտ հողմային էներգիայի հզորություն։

Բացի այդ նաև կանխատեսվում է, որ այդ ժամանակահատվածում իրականացվող քամու (հողմային) էներգիայի նոր ներդրումների մոտ 37%-ը կկազմեն վերականգնվող էներգիայի ռեսուրսների (YEKA) նախագծերը։ Վերականգնվող էներգիայի պահանջարկը բավարարելու համար նշվում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ներդրումներ կատարել քամու էլեկտրակայաններում։

Կանխատեսումներ կան, որ մինչև 2030 թվականը Թուրքիայում արևային էներգիայի հզորությունը կկրկնապատկվի։ 2025-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը քամու էներգիայի արտադրության և 10-րդ տեղը արևային էներգիայի (6.4 ԳՎտ հզորությայմբ) արտադրության ծավալներով։

Ըստ զեկույցի՝ էներգիայի կուտակման տեխնոլոգիաների առաջընթացը կշարունակի մեծացնել քամու էներգիայի բաժինը էլեկտրաէներգետիկ համակարգում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930