Ադրբեջանում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը»

Բաքվում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը», նվիրված՝ «Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակին»։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, մինչև հուլիսի 3-ը շարունակվող միջոցառումների շրջանակում նախատեսված են միջազգային գիտական և մշակութային միջոցառումներ։

Միջոցառմանը մասնակցում է 20 երկրի 215 ներկայացուցիչ։

Նշվում է, որ Թյուրքական աշխարհի շաբաթն անցկացվում է Ադրբեջանի նախագահի՝ 2025թ. հոկտեմբերի 22-ի «Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակի անցկացման մասին» կարգադրության համաձայն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին, որը ներկայացրել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալը։

«Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում, որը մեր ինստիտուցիոնալ համագործակցության հիմնական հենասյուներից է, մենք օրեցօր խորացնում և ընդլայնում ենք համագործակցությունը», մասնավորապես նշվել է Էրդողանի ուղերձում։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ «երկրի կարևորագույն նպատակներից մեկն այն է, որ թյուրքական աշխարհը պահպանի ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը», ինչպես նաև՝ «անցյալի վրա հենվելով՝ կառուցի «Թյուրքական դարի» տեսլականը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930