Բաժիններ՝

Իսրայելի ՊԲ-ն պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում․ Իսրայելի պաշտպանnւթյան նախարար

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը», – տեսաուղերձում հայտարարել է Կացը։

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում իսրայելական ուժերի որևէ նահանջ Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը չի զինաթափվել երկրի ողջ տարածքում և չի ապահովվել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են հակամարտության կարգավորման մասին շրջանակային համաձայնագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930