Բաժիններ՝

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Հունգարիայում հայտարարվել է շոգի ամենաբարձր մակարդակի մասին, որի պատճառով մարդկանց անվճար ջուր է բաժանվում մետրոյում, երկաթուղային կայարաններում և հրապարակներում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ շոգի ամենաբարձր՝ երրորդ մակարդակի մասին հայտարարությունը ուժի մեջ կմտնի շաբաթ օրվանից մինչև երեքշաբթի, քանի որ այդ օրերին ստվերում ջերմաստիճանը, կանխատեսման համաձայն, գերազանցելու է 40 աստիճան Ցելսիուսը՝ սահմանելով նոր ռեկորդ։

Բուդապեշտի հանրային տարածքներում, կառավարության հրամանով, հանրության համար բացվել են օդորակիչներով հագեցված տարածքներ: Երկրի տարբեր շրջաններում գործում են այդպիսի երկու հազարից ավելի տարածքներ, որպեսզի բնակիչները կարողանան ապաստան գտնել շոգից:

Ռելսերի դեֆորմացիայի վտանգի պատճառով երկաթուղային վարչությունը զգուշացրել է գնացքների արագության հնարավոր նվազման և ուշացումների մասին: Հրդեհների չափազանց բարձր վտանգի պատճառով անտառներում և հարակից տարածքներում արգելվել է կրակ վառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930