Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համաձայնել են պահպանել հաղորդակցության ուղիները՝ Մերձավոր Արևելքում կայունությանն աջակցելու համար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային կարգավորման շուրջ բանակցային գործընթացի դինամիկան, հաղորդում է IRNA-ն։
Իրանական գործակալության տեղեկություններով՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բրիտանացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է խորհրդակցությունների վերջին ընթացքի, երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի իրականացման գործում արձանագրված առաջընթացի, ինչպես նաև այս համատեքստում իրականացված դիվանագիտական շփումների արդյունքների մասին։
Միջազգային և տարածաշրջանային օրակարգի դիտարկման ընթացքում կողմերն ընդգծել են սերտ դիվանագիտական փոխգործակցության շարունակման կարևորությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կապի ուղիների պահպանումն անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում կայունությանն աջակցելու, բանակցային ուղղությունը առաջ մղելու և կայուն քաղաքական արդյունքների հասնելու համար։

