Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ուկրաինայում պատերազմը
Վալդայում հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում պատերազմը:
Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցությունը, համատեղ նախագծերի իրականացումը և տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ պետական լրատվական գործակալությանը հայտնել էր, որ հանդիպումից հետո մամուլի ասուլիսներ կամ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։

