ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվի միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին. Ռյուտե

«Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները հաջորդ ամիս Թուրքիայում կայանալիք գագաթնաժողովում կհայտարարեն պաշտպանության ոլորտին առնչող տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Բացի այդ, կվերահաստատեն իրենց հանձնառությունը պաշտպանական ծախսերի ավելացման նպատակներին և կրկին աջակցություն կհայտնեն Ուկրաինային», Reuters-ի փոխանցմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովը հստակ ուղերձ կհղի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ 32 անդամ ունեցող դաշինքը պատրաստ է արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած «չմտածված քայլի»։

Դիմելով Պուտինին՝ Ռյուտեն ասել է.

«Պուտինը չի վախենում պարտավորություններից, նա վախենում է, որ մենք կիրագործենք մեր ստանձնած պարտավորությունները։ Եվ հենց դա էլ մենք անում ենք, Վլադիմիր։ Մենք կպաշտպանենք ինքներս մեզ»։

Ռյուտեն այս հայտարարությունները հնչեցրել է Atlantic Council-ում՝ Վաշինգտոն կատարած այցի վերջին օրը՝ նախքան հուլիսի 7-8-ը Անկարայում ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

Գագաթնաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

«Մեր անվտանգությունը փոխկապակցված է։ Ուկրաինան ցույց է տվել, որ Ռուսաստանի ագրեսիան չի կարող մեզ վախեցնել»,- եզրափակել է Ռյուտեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930