Քաղաքապետարանը պարզաբանում է՝ ուր են տեղափոխվել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները

Վաղարշապատի համայնքապետարանը արձագանքել է տեղեկություններին, թե իբր «անհետացել» են Էջմիածնի «Եկեղեցիների պուրակում» տեղադրված եկեղեցիների մանրակերտները։

Համայնքապետարանից հայտնում են, որ դրանք չեն ապամոնտաժվել, այլ պարզապես ժամանակավորապես տեղափոխվել են Վաղարշապատի համայնքապետարանի պատմազգագրական թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների նպատակով։

Նշվում է, որ ընթացիկ աշխատանքների ընթացքում մանրակերտները կվերականգնվեն, իսկ ցուցափեղկերը կփոխարինվեն նորերով՝ ավելի ժամանակակից, անվտանգ և հարմար լուծումներով։ Նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն, ջերմակայուն համակարգ, ինչպես նաև QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կկարողանան ծանոթանալ յուրաքանչյուր եկեղեցու պատմությանը և հետաքրքիր տեղեկություններին։

Համայնքապետարանը նաև ընդգծում է, որ «Վերականգնման աշխատանքներն իրականացվում են հենց մանրակերտների հեղինակի՝ Սամվել Հակոբյանի կողմից, ինչը լավագույն երաշխիքն է դրանց որակյալ և սկզբնական տեսքի պահպանմամբ վերականգնման համար»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սամվել դպիր Գրիգորյանը հայտնել էր, որ Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930