Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ
Թուրքիայի Իզմիր նահանգի Բորնովա շրջանի Յունուս Էմրե թաղամասում նշանադրության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել։ Արարողության ժամանակ հրավառություն է եղել ու հրավառություններից մեկը, օդ բարձրանալու փոխարեն, փոխել է ուղղությունը և թեքվել հյուրերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկաները խուճապի են մատնվել ու վազել տարբեր կողմեր։ Պայթունի պահը ֆիքսվել է ներկաներից մեկի տեսախցիկը, որտեղ երևում է, որ հրավառությունը թեքվում է հյուրերի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Սկսվել է հետաքննություն։

