Բաժիններ՝

Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին

Դալլաս, ԱՄՆ

Մարզադաշտ «Դալլաս»

F խումբ, առաջին տուր

Նիդեռլանդներ-Ճապոնիա` 2:2

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ խաղում միմյանց հետ մրցեցին Նիդեռլանդերն ուՃապոնիան: Այս խաղում հաղթողներ չեղան: Նիդեռլանդների հավաքականից Վիրջիլ վան Դեյքի ուԿրիսենսիո Սամերվիլի գոլերին պատասխանեցին Կեիտո Նակամուրան ու Դաիչի Կամադան:

Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»

E խումբ, առաջին տուր

Կոտ դ’Իվուար-Էկվադոր 1:0

Աֆրիկան ներկայացնող հավաքականերից առաջինը հաղթանակ տոնեց Կոտ դ’Իվուարի ընտրանին, որը նվազագույն հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ: Այս խաղի միակ գնդակը 90-րդ րոպեին խփեց Ամադի Դիալոն:

Մոնտերեյ, ԱՄՆ

Մարզադաշտ «Մոնտերեյ»

F խումբ, առաջին տուր

Շվեդիա-Թունիս` 5:1

Ընթացիկ Մունդիալի մինչ այս եղած խաղերից գոլառատներից  է Շվեդիա-Թունիս խաղը, որտեղ շվեդներին հաջողվեց Յասին Այայի (դուբլ), Ալեքսանդր Իսակի, Վիկտոր Գիկերեսի, Մատիաս Սվանբերգի գոլերի շնորհիվ հաղթանակ տոնել: Թունիսի միակ գոլը խփեց Օմար Ռեկիկը:

Այս խմբում այժմ առաջատարը Շվեդիան է 3 միավորով: Մեկ միավոր ունեն Ճապոնիան ու Նիդեռլանդները: Իսկ Թունիսը միավոր չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930